Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ղեկավարելի քաո՞ս. ո՞ւմ ձեռքով

Ղեկավարելի քաո՞ս. ո՞ւմ ձեռքով
15.04.2016 | 01:00

Փխրուն հրադադարը շարունակվում է: Սիմետրիկ-ասիմետրիկ զարգացումների պակաս չկա: Զուգահեռ ընթացող գործընթացները կորոշարկեն նաև ղարաբաղյան խնդրի «ընթացքը»:
Նկատենք՝ երկու ուղղությամբ, ճիշտ է, ոչ արմատական, սակայն տեղաշարժեր ևս նկատվում են. ռուս-թուրքական, ռուս-ամերիկյան «փխրուն» հարաբերությունների:
Առաջիկայում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում, ինչն անչափ «հետաքրքիր» է` տևական դադարից հետո: Այնուհետ. Օբաման ընդունեց Ռուսաստանի «դերակատարումը» սիրիական ճգնաժամի «կարգավորման» խնդրում: Ո՛չ, չենք պնդում, որ նման «դեր» Ռուսաստանը կարող է ունենալ նաև Ղարաբաղի հարցում: Առա՛յժմ չենք պնդում: Շարունակում ենք արձանագրումը. Քերին էլ իր հերթին ասաց, որ Սիրիայում առաջիկա օրերին հնարավոր է իշխանության փոփոխություն: Ի դեպ, չենք ասում նաև, որ Ռուսաստանը «տվել է» կամ «կտա» Ասադին: Հիշեցնում ենք ընդամենը, որ Ռուսաստանը խելամտորեն` որոշակի դրական սալդոյից հետո, «նահանջեց» Սիրիայից, որպեսզի չխրվի, ինչպես Աֆղանստանում:
Այս պահին ոչ ոք չգիտե` ինչ «ընդհատակյա» պայմանավորվածություններ կան նույն Սիրիայի, ապա և ղարաբաղյան հարցի առնչությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: ՈՒ թե Սիրիայում այս պահին առկա ստատուս քվոն շարժվեց, ասել է` տեղի ունեցավ Քերիի նկատած իշխանափոխությունը, «նույնական» գործընթացներ տեղի կունենան նաև ղարաբաղյան ստատուս քվոյում, որքան էլ Թուրքիան դեմ լինի ռուս-ամերիկյան որոշակի պայմանավորվածությունների: Ադրբեջանին գերտերությունները «կստիպեն» փոխել ստատուս քվոն: Եվ իզուր չէր վախեցած Իլհամը վազում ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի մոտ` հրադադարի խնդրանքով:
Սա` ասիմետրիկի մասով: Այժմ սիմետրիկից` հայաստանյան ներքաղաքական զարգացումներից: Այստեղ, որքան էլ տարօրինակ է, նույնպես խիստ այսբերգային զարգացումներ են: Խոսքն ամենևին քաղաքական ուժերին չի վերաբերում, ուր իշխանությունը հետաքրքիր տանդեմ կազմեց Տեր-Պետրոսյանի հետ, ձեռքի հետ էլ «խոստացավ», որ Քոչարյանն էլ կմիանա «համազգային միասնությանը», քանզի Աստված երրորդություն է սիրում: Կրկին հանգիստ թողնենք միավորվելու բարդույթներ ունեցող Քոչարյանին, դառնանք ավելի կարևորին:
Հայաստանյան հանրության տակ (և ոչ միայն) անչա՜փ նրբագեղ «դետոնատորներ» են դրվում, կարծես` երկու տիպի: Սակայն մեծ հայացքով դիտարկելու դեպքում դրանք «մի» են: Ակնհայտորեն, ինչ-որ «մաքրման-ցախավելային», նկատելի-աննկատ հորձանք է ընթանում: Նախ` ողջ հասարակությունը բացահայտ սևեռված է բանակի` վատ զինված լինելու, բանակի «փողերը կրած» լինելու վրա: Զուգահեռաբար խոսվում է ինչ-ինչ հրաժարականների մասին: Ապա և` ԱԱԾ-ը «կոռուպցիոն» կասկածանքով մարդկանց, անգամ մի ողջ բաժին է գործից ազատում և այսպե՜ս շարունակ:
Հնարավո՞ր է` հանրության դեռ չձևավորված բողոքը դրսի (որը կունենա ներսում «սատարողներ») սպասվող ղարաբաղյան գործընթացների համար «կացին» է (թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի ձեռքին), որ եթե Հայաստանն իրեն «այնպես» չպահի, այդ կացնի գոյությունն սթափ ու զգոն դարձնի իշխանություններին:
Հնարավո՞ր է՝ իշխանությունն էլ իր հերթին փորձում է արդեն իսկ մաքրել իր «ավգյան ախոռները»` «պայքար» սկսելով կոռուպցիայի դեմ, որպեսզի հանրության սոցիալական պրկված, բայց դեռ չպայթած նյարդը մեծ շարժի չվերածվի` խորհրդարանական ընտրություններից առաջ կամ շեմին:
Թե՞ երկու գործընթացների հեղինակն էլ նույնն է, որպես ղեկավարելի քաոսի լավագույն «գիտակ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ